Միացյալ Նահանգները, ըստ էության, խոստովանել են, որ Եվրոպական երկրներում հակահրթիռային պաշտպանության համակարգը ուղղված է Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

Ավելի վաղ, Վաշինգտոնը նշել է, որ Իրանի շուրջ նոր համաձայնագիրը չեղյալ չի համարում ԵՄ-ում' հակահրթիռային պաշտպանության համակարգի կառուցումն ու զարգացումը: Ըստ փորձագետի, դա խոսում է այն մասին, որ Եվրոպայում հրթիռները տեղադրված են եղել ոչ թե Իրանից բխող առասպելական միջուկային սպառնալիքից պաշտպանվելու'այլ Ռուսաստանի վրա ազդելու համար:

 

 

Սիվկովն ընդգծել է, որ ՌԴ-ն պետք է ստեղծի հակահամակարգ, որը կկարողանա ոչնչացնել բոլոր ամերիկյան հրթիռները: