ՈւԵՖԱ-ն հրապարակել է մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները:

Ցանկում են՝ Էդեն Ազարը («Չելսի»), Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս»), Արտուրո Վիդալը («Յուվենտուս»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Նեյմարը («Բարսելոնա»), Անդրեա Պիրլոն («Յուվենտուս»), Պոլ Պոգբան («Յուվենտուս»), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Լուիս Սուարեսը («Բարսելոնա»), Կարլոս Տևեսը («Յուվենտուս»):

Տասնյակը կազմել են ՈւԵՖԱ-ի 54 անդամ երկրների լրագրողները:

Օգոստոսի 12-ին հայտնի կդառան լավագույն երեք ֆուտբոլիստների անունները, իսկ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը հայտնի կլինի օգոստոսի 28-ին: