ՀՀ կառավարությունը հաստատեց գազատարների անվտանգության նոր պահանջները։ Կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասաց, որ անվտանգության պահանջները պետք է պահպանվեն ինչպես կազմակերպությունների, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից:

 

Նոր պահանջներով՝ 0.3-1.2 ՄՊա ճնշմամբ գազատարների համար անվտանգության գոտի է սահմանվել ամեն կողմից 20 մ հեռավորությունը, գյուղատնտեսական հողերում՝ 10 մետրը, իսկ գազատարների ստորջրյա հատվածներում՝ 40 մ հեռավորությունը։ Մայրուղիների գազատարների համար 1.2-3.0 ՄՊա ճնշման համար անվտանգության գոտի է սահմանվել ամեն կողմից համապատասխանաբար 30, 15 եւ 50 մետրը։ Եթե գազատարն անցնում է անտառային տեղանքով, անհրաժեշտ է ապահովել հակահրդեհային անվտանգությունը։ Գազատարի հարևանությամբ ծառերը պետք է հնարավորության դեպքում ոչ թե կտրել, այլ կարճացնել։