ESPN հեռուստաալիքի ESPY (Excellence in Sports Performance Yearly Award) մրցաշնակաբաշխությանը «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Ռոբի Քինը ճանաչվել է MLS-ի լավագույն ֆուտբոլիստ:

«Տարվա լավագույն օտարերկրյա մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին: Նշենք, որ այս մրցանակին հավակնում էին նաև «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը և գոլֆիստ Լիդիա Կոն:

Լավագույն հավաքական ճանաչվել է ԱՄՆ-ի կանանց ընտրանին, որը 2015թ. աշխարհի առաջնության չեմպիոն դարձավ:

Սերենա Ուիլյամսը և Նովակ Ջոկովիչը ճանաչվել են լավագույն թենիսիստներ: