Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայում, տեղեկացնում է TMW-ն:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստն «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է: Լոնդոնյան ակումբը պատրաստ է հարձակվողի համար վճարել 45 մլն եվրո: Ինքը՝ Բենզեման, կստանա տարեկան 8 մլն եվրո:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նշենք, որ ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 խաղի, հեղինակել է 21 գոլ և կատարել 12 արդյունավետ փոխանցում: