Ռոնալդուն ֆունդամենտալ նշանակություն ունի մեզ համար: Այս մասին նշել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը՝ խոստովանելով, որ թիմի գործերը քննարկում է Ռոնալդուի հետ:

«Ռոնալդուն ֆունդամենտալ նշանակություն ունի մեզ համար: Այն փաստը, որ նա մեզ հետ է, մեծ գոհունակության պատճառ է: Քննարկումները, թե ինչ կարծիքի է նա, և ինչ կարծիքի եմ ես, կօգնեն ինձ թիմն ավելի լավ ճանաչելու, համապատասխան խաղի հասնելու և ֆուտբոլիստներին իրենց ողջ ներուժով օգտագործելու համար»,- Բենիտեսի խոսքը մեջբերում Marca-ն: