Ուկրաինայի Սահմանադրությունում փոփոխությունների նախագիծը չի նախատեսում դաշնայնացում և Դոնբասի հատուկ կարգավիճակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին, ելույթ ունենալով Գերագույն ռադայի նիստում, հայտարարել է նախագահ Պյոտր Պորոշենկոն:

 

«Ֆեդերալացման ակնարկ անգամ չկա: Ուկրաինան եղել է, կա և կլինի ունիտար երկիր: Նախագիծը Դոնբասի ոչ մի կարգի հատուկ կարգավիճակ չի ենթադրում: Վստահ եմ, որ առաջարկված նախագիծը ոչ մի կերպ դուրս չի գալիս Մինսկի համաձայնությունների շրջանակներից»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: