Ուշադրություն Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն

 

 

Հանրապետության տարածքում' հուլիսի 17-ին շրջանների զգալի մասում, 18-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ. արագությամբ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Քամին' հարավ-արևմտյան' 5-10 մ/վրկ:

 

 

Օդի ջերմաստիճանը 17-18-ին կնվազի 3-4 աստիճանով, 20-21-ին կբարձրանա 1-2 աստիճանով:

 

 

Երևանում' հուլիսի 17-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ: