Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 10 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 17-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հուլիսի 15-16-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 9, խարդախության 6, յուրացման, շորթման, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: