ABC-ի տեղեկությունների համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»:

27-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալն իրեն ըստ արժանվույն չի գնահատում: Ֆուտբոլիստը դժգոհ է անցյալ մրցաշրջանի ավարտին քիչ խաղային պրակտիկա ունենալուց և բրիտանական եղանակից:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Դի Մարիան կտեղափոխվի Փարիզի ՊՍԺ: