Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խոստացել է բաժանվել իր կնոջից, եթե վերջինս կմատուցի նրան ուտեստ, որը պատրաստված կլինի այլ երկրներից և տարածաշրջաններից բերված մթերքներով, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Կադիրովը հինգշաբթի օրն այցելել է մանկական սննդի արտադրության գործարան: Այնուհետև նա "ВКонтакте"-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը. «Վստահաբար կարող ենք ասել, որ մենք հաջողությամբ ենք լուծել ներմուծման փոխարինումը»:

 

Նա ընդգծել է, որ այսուհետ իր սեղանին չպետք է լինի Չեչնիայից դուրս արտադրված սննդամթերք, եթե նմանն արտադրվում է երկրում: