«Լուչ Էներգիան» պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ռուսլան Կորյանի հետ, ով նախկինում հանդես է եկել այս ակումբում:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն անցյալ ձմեռ խաղում էր Տաշքենդի «Մետալուրգում», որի կազմում դարձել է Ուզբեկստանի սուպերգավաթակիր:

Ինչպես տեղեկացնում է Sportbox-ը, 27-ամյա ֆուտբոլիստը «Լուչ Էներգիայի» կազմում կմասնակցի առաջին դիվիզիոնի 3-րդ տուրում «Վոլգայի» դեմ կայանալիք խաղին:

Նշենք, որ Կորյանը մեր ազգային ընտրանիում իր նորամուտը նշել է Եվրո 2016-ի որակավորման փուլի Ալբանիայի դեմ խաղում: