Հուլիսի 18-ին «Բանանցը» սեփական մարզահամալիրում ստուգողական հանդիպում անցկացրեց «Ալաշկերտ-2»-ի հետ և 2:0 հաշվով հաղթանակ տարավ:
Արդեն խաղասկզբում անկյունայինի խաղարկումից հետո հանդիպման հաշիվը բացեց Կարեն Հարությունյանը, իսկ երկրորդ կեսում փոխարինման մտած Վալտեր Պողոսյանն անհատական անցումից հետո կրկնապատկեց մեր թիմի առավելությունը:
Սա «Բանանցի» 5-րդ ստուգողական հանդիպումն էր մինչմրցաշրջանային այս փուլում: