Եվրոպայի լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրի պատասխան խաղի շրջանակներում Գյումրիի «Շիրակ» կհյուրընկալի ԱԻԿ-ին:

Խաղից առաջ Գյումրիի թիմի մամուլի ծառայությունը ներկայացրել է պրոմոհոլովակ:

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղում մերոնք պարտվել էին 0:2 հաշվով:

Պատասխան խաղը կլինի հուլիսի 23-ին: «Շիրակ» - ԱԻԿ զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի հունական «Ատրոմիտոսի» հետ: