Լեհաստանի Վրոցլավ քաղաքում մեկնարկել է երիտասարդների ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը:

Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Հովսեփյանը նվաճել է բրոնզե մեդալ. այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

55 կգ քաշայինների պայքարում մեր մարզիկը երրորդ տեղի համար պայքարում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցչին:

Լուսանկարները' Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանի ֆեյսբուքյան էջից