Հուլիսի 20-ին, ժամը 02.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 20 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

 

***

Հուլիսի 19-ին, ժամը 23.13-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 1/5 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

 

Հրշեջ-փրկարարներն վերելակից դուրս են բերել հինգ քաղաքացու:


***

Հուլիսի 19-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հին Երևանցու փողոցի թիվ 47ա շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները 1989 թ. ծնված Շ. Հ.-ին (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) դուրս են բերել վերելակից: