Հուլիսի 19-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է ընդունվել 1993 թ. ծնված Լևոն Ն.-ն և հայտարարել, որ ստացել է սրունքների հրազենային վնասվածքներ:

 

 

Բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը, ժամը 02.10-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Կարեն Ե.-ն և ներկայացրել «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ' 2 փամփուշտով և հայտարարել, որ հուլիսի 18-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Լալվար սարի «Ղարոքար» կոչվող հանդամասում ներկայացված ինքնաձիգից կրակել և անզգուշորեն վնասվածք է պատճառել Լևոն Ն.-ին:

 

 

Ըստ բժշկի տեղեկանքի' Լևոն Ն.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Կարեն Ե.-ն ներկայացվել է Թումանյանի քննչական բաժին: