ԱՄՆ-ում ազգությամբ ռուս հաքեր Ալեքսեյ Սվետլիչնին ստացել է երկու տարվա ազատազրկում: Նա մեղավոր է ճանաչվել ավելի քան 400 հազար դոլարի չափով կիբերհարձակումների մեջ, հայտնում է РЕН ТВ-ն:

 

Հաքերն օգտագործում էր վարկային և դեբետային քարտերի գողացված տվյալներ՝ ինտերնետի միջոցով ապրանքներ գնելու նպատակով: Նրանից առգրավվել է Lexus մակնիշի ավտոմեքենա և այլ թանկարժեք իրեր: Գնումների մի մասը նա հասցրել է վաճառել ինտերնետի միջոցով:

 

Դեռևս 2010 թ. «Յոգա» կեղծանունով հաքերը կազմակերպել է հանցավոր խումբ, որն օգնեց նրան կատարել այդ կեղծիքները: Ի լրումն երկու տարվա ազատազրկման՝ հանցագործը տուգանվել է 425 հազար դոլարով: