ՖԻՖԱ-ն հայց է ներկայացրել դատարան բրիտանացի կոմիկ դերասան Լի Նելսոնի դեմ, ով մամուլի ասուլիսի ժամանակ դոլարներ էր նետել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի վրա: Այս մասին տեղեկացնում է DPA-ն:

Հիշեցնենք, որ Ցյուրիխում ընթացող ասուլիսի ժամանակ դերասանը մոտեցել է 79-ամյա Բլատերին և թղթադրամներ նետել նրա վրա, ինչի պատճառով մամուլի ասուլիսն սկսվել է նշանակված ժամից ավելի ուշ:

Դեպքից հետո բրիտանացին ասել է, որ գումարը կաշառք է, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունն անցնի ԿԺԴՀ-ում:

Նշենք, որ ՖԻՖԱ-ն արդեն հաստատել է՝ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա 2016թ. փետրվարի 26-ին: