Հուլիսի 25-ին Հայաստանում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում կանցկացվի «Ոսկե ձայն» մրցույթի եզրափակիչ փուլը, իսկ 26-ին՝ գալա համերգն ու մրցանակաբաշխությունը, որի կազմակերպիչն է «Տենոր» արվեստի համաշխարհային ասոցիացիան:

 

 

Այն, ինչ այսօր պետք է տեղի ունենա մեր օրերում, Հայաստանում, անշուշտ խրախուսելի է, որովհետև նպատակը մեկն է՝ ի հայտ բերել այն տաղանդավոր կատարողին, որը դեռ մինչև օրս հայտնի չէ որևէ մեկին, իսկ դրան կօգնենք մենք՝ պրոֆեսիոնալ տեսանկյունից գնահատելու, ոգևորելու, խրախուսելու։

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի լրագրողի տեղեկացմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ասաց մրցույթի ժյուրիի անդամ, ՀՀ ժողովրդական արտիսը Ռուբեն Մաթևոսյանը։

 

 

Ըստ ՀՀ ժողովորդական արտիստի՝ այսօր երգողները շատ են, երգիչներն են քիչ. «Հիմա տաքսի վարելն է շատ հեշտ, մեկ էլ՝ երգիչ դառնալը, ներողություն՝ երգիչ չէ, երգող։ Ամեն մարդ կարող է երգել՝ ծնված օրվանից: Դա կոչվում է կենցաղային երգեցողություն: Երգիչ նշանակում է ունենալ մասնագիտություն, սովորել, թե ինչպես են երգում»-ասաց նա։

 

 

Կոնսերվատորիայի առաջին վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանը ևս այս մրցույթի ժյուրիի անդամներից է, ով համարում է, որ մրցույթը կհասնի իր նպատակին՝ գտնել լավագույնին. «Ես հույս ունեմ, որ այս մրցույթը կմեծանա և հաջորդ տարիներին և՛ մասնակիցները շատ կինեն, և՛ gուցե նոր մտքեր ծագեն մրցույթի հետ կապված»,- ասաց պրոֆեսորը:

 

 

Նշենք, որ ժյուրրի կազմում են նաև ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսոր Վաղարշակ Օհանյանը և ՌԴ-ից ժամանած Կարեն Մովսիսյան: Նրանք խոստացան, որ մրցույթում իրենց լավագույնս դրսևորված մասնակիցները հնարավորություն կունենա դուրս գալ միջազգային ասպարեզ: