Պոդոլսկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող Երևանի բնակիչ Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը իր հոր տեղափոխման մասին դեռևս ոչ մի տեղեկություն չունի: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակից հետ զրույցում ասաց Լիլիթ Հարությունյանը:

 

Լիլիթը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե որ փուլում է գտնվում իր հոր գործը և դեռևս սպասում է գործընթացների ավարտին:

 

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերին այս գործով մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ ՀՀ արդարադատության նախարարության և ՌԴ իրավապահների միջև ընթացակարգային նամակագրությունն արդեն վերջին փուլ է հասել:

 

ՌԴ արդարադատության նախարարությունից Հայաստանի իրենց կոլեգաներին արդեն իսկ պատասխանել են, որ Հրաչյա Հարությունյանը, իր արարքի համար պատիժը կրելուց բացի, որևէ այլ պարտավորություն չունի և ոչ մի անավարտ դատական գործընթացում ներառված չէ: Ուստի ենթադրվում է, որ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու խնդիրն առաջիկայում կլուծվի: