Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հերքել է լուրերն այն մասին, որ իր և Կրիշտինաու Ռոնալդուի փոխհարաբերությունները հաջող չեն:

«Ռոնալդուի հետ աշխատելով հասկանում ես, որքան շատ է նա ցանկանում հաղթել և ինչու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Նրա հետ ունեմ այնպիսի հարաբերություններ ինչպես և մյուսների: Հաճախ եմ շփվում ֆուտբոլիստների հետ, որևէ առանձնահատուկ բան չկա այստեղ: Իհարկե մարդիկ տարբեր բաներ են խոսում, սակայն, վստահեցնում եմ, որ մենք բացառապես նորմալ հարբերություններ ունենք, կոնֆլիկտ չկա: Ի՞նչն է փոխվել, որ այժմ Ռոնալդուին համարում եմ աշխարհի լավագույն խաղացող, ես միշտ աջակցում եմ իմ խաղացողներին: Մարզումներին տեսնելով Ռոնալդուի աշխատանքը հասկանում ես, թե ինչու է նա այսքան հաղթել: Նա աշխարհում լավագույնն է»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է AS-ը:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուի և Բենիտեսի հարաբերություններ լարված են և, որ Ռոնալդուն մտածում է «Մանչեստեր Յունայթեդ» վերադառնալու մասին: