ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի միջազգային գործերի կոմիտեում հուլիսի 23-ի երեկոյան տեղի են ունեցել Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրին նվիրված ունկնդրումներ:

 

Այդ համաձայնությունների կարեւորությունն ու արդյունվետությունն ապացուցելու համար Կապիտոլիումի բլուր Էին եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիսը եւ ֆինանսների նախարարության ղեկավար Ջեյկոբ Լյուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրանց դիմակայել են հանրապետականները՝ կոմիտեի նախագահ Բոբ Քորքերի առաջնորդությամբ: Շփումը շարունակվել Է 4 ժամ 30 րոպե:

 

Ունկնդրումները դարձել են Կոնգրեսի կողմից Իրանի հետ գործարքի հրապարակային քննարկման յուրատեսակ սկիզբը: Հաջորդ շաբաթ համանման հանդիպում Է պլանավորված Ներկայացուցիչների պալատում:

 

Հուլիսի 19-ին Սպիտակ տունն Իրանի հետ համաձայնագրի տեքստն ուղարկել Է Կոնգրես, որին ըստ օրենքի տրվում Է 60 օր ՝ փաստաթուղն ուսումնասիրելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: