ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով հուլիսի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Թբիլիսիում կայանալիք 2015թ. Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի վարչապետները կայցելեն Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: