Ռուսաստանի Դաշնությունում օգոստոսի 1-ից 16-ը տեղի են ունենալու «Տանկային բիաթլոն-2015» անվանումը կրող միջազգային մրցումները։ 2014թ. հայ ժամկետային զինծառայողներն այս մրցումներում երկրորդ տեղը զբաղեցրին և հայկական բանակը որպես նվեր ստացավ նոր T-90։

 

Այս տարի ևս ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայողները մասնակցում են մրցույթին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով մեր ժամկետային զինծառայողներին բազմակողմանի աջակցություն է ցուցաբերել հայ համայնքի ներկայացուցիչ, գործարար շրջանակներում հայտնի Աշոտ Բաբոյանը: Պարոն Բաբոյանի ջանքերով մեր զինծառայողները ջերմ ընդունելության են արժանացել և ստացել անհրաժեշտ աջակցություն։ Նշենք նաև, որ Աշոտ Բաբոյանին է պատկանում "От Мартина" ապրանքանիշը։

 

Հավելենք նաև, որ Մեր զինվոորները մեծ հույս ունեն այս տարի ևս իրենց հաղթանակով հայկական բանակին նոր տանկ բերել։