Թուրքական ռազմական ինքնաթիռները գործողություններ են իրականացրել քրդերի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, թուրքական F-16 տեսակի ռազմական ինքնաթիռներն «Իսլամական պետություն» կազմակերպության դիրքերը ռմբակոծելուց հետո գործողություններ են իրականացրել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքում գտնվող PKK-ի դիրքերի վրա:

 

 

Մասնավորապես, ինքնաթիռները ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի Քանդիլ, Զափ, Մեթինա, Բասյան և Ավաշին բնակավայրերում գտնվող PKK-ի ճամբարները:

 

 

Հուլիսի 23-ին թուրք-սիրիական սահմանին ԻՊ-ի մարտիկների և թուրք սահմանապահների միջև բախման արդյունքում մեկ թուրք զինվոր էր սպանվել: Դրանից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, ինչից հետո թուրքական ռազմական ինքոնաթիռները ռմբակոծել էին Սիրիայում ԻՊ-ի դիրքերը' իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքար սկսելու ազդանշան տալով: Միաժամանակ, թուրք իրավապահ մարմինները պայքար են սկսել քուրդ զինյալների դեմ: