Դիարբեքիրում օդ բարձրացած թուրքական ռազմական F-16 տեսակի ինքնաթիռները կրակահերթի են ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

 

Անհայտ անձինք սկսել են կրակել թուրքական ռազմական ինքնաթիռների վրա, սակայն դրանք չեն վնասել: Թուրք իրավապահ մարմինները գործողություններ են սկսել' պարզելու համար կրակող անձանց ինքնությունը: