Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրի տարբեր շրջաններում անցել են գործողությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Դիրաբեքիր-Բինգյոլ ճանապարհահատվածին քուրդ զինյալները թուրք ոստիկանի են առևանգել:

 

 

Ստամբուլում ծառայության մեջ գտնվող Վեդաթ Քայան ընտանիքի հետ ցանկացել է գնալ Մուշ, երբ քուրդ զինյալները, կտրելով նրանց ճանապարհը, առևանգել են նրանց: Ավելի ուշ թուրք ոստիկանի կինն ու երեխան ազատ են արձակվել: Վեդաթ Քայայի առևանգման առնչությամբ տարածաշրջանում գործողություն է սկսվել:

 

 

Մեկ այլ ահաբեկչական գործողություն է իրականացվել Էրզրումում: PKK-ի մարտիկները, բժշկական օգնության սխալ կանչ տալուց հետո, ճանապարհը կտրել և առևանգել են 3 բուժաշխատողի և մեկ շտապօգնության մեքենա: Իրավապահ մարմինները նրանց հայտնաբերելու նպատակով ևս գործողություն են սկսել: