Հուլիսի 26-ին, ժամը 12.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 26 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում (10-11-րդ հարկերի միջակայք). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպք վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից: