Լաս Վեգասում գտնվող «Կոսմոպոլիտեն» հինգաստղանի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել:

Դատելով լուսանկարներից`  հրդեհի էպիկենտրոնը գտնվում է  տանիքին, որտեղ տեղակայված է բաց երկնքի տակ հանգստվայր: Հրդեհի տարածքը կազմել է մի քանի տասնյակ մետր: Հրդեհի բռնկման պատճառների ու զոհերի մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվել:

«Կոսմոպոլիտեն» հյուրանոցն ընդգրկված է «Աշխարհի լավագույն հյուրանոցներ» ոսկե ցուցակում է: Այն բացվել է 2010 թվականի դեկտեմբերին: