Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկերոջ' Թայիփ Էրդողանի հետ քննարկել է բազմակողմ և երկկողմ համակարգման ամրապնդումը' «Իսլամական պետությունից» բխող վտանգներին հակազդելու համար: Երկու առաջնորդների հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը տեղադրված է Կրեմլի կայքում:

 

 

Երկու ղեկավարները նշել են, որ «ահաբեկչության և ծայրահեղականության տարածման դեմ հաջող պայքարի համար' միջազգային իրավունքի հիման վրա անհրաժեշտ է համախմբել բոլոր շահագրգիռ պետությունների ջանքերը»:

 

 

Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունները և դրանց դեմ իրականացված գործողությունները: ՌԴ նախագահի հետ զրույցում Էրդողանը նշել է, որ Սիրիայի ներսում տեղի ունեցող քաոսային իրավիճակը սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգությանը: Թուրքական կողմի նախաձեռնությամբ իրականացված հեռախոսազրույցը տևել է շուրջ 20 րոպե: Նշվում է, որ Սիրիայի հարցում կողմերն ունեցել են տարակարծություններ: Կողմերը պայմանավորվել են նոյեմբերին Անթալիայում կայանալիք G-20 հավաքի ժամանակ հանդիպել և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 

 

Բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ, Էրդողանն ու Պուտինը նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Սիրիայում և Իրաքում իրադրության շուրջ: