Ռոստովի մարզում ուկրաինացի սահմանապահը կրակ է բացել ռուսների վրա, ովքեր որոշել են մի քանի սելֆի անել' անցակետի ֆոնին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է մեկ տղամարդ:

 

Նշվում է, որ ռուս սահմանապահներին դիմել է երեք տղամարդ, որոնցից մեկը կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած: Նրանք հայտնել են, որ արհեստական ջրամբարում հանգստի ժամանակ որոշել են լուսանկարվել ուկրաինական անցակետի ֆոնին: Դրանից հետո ուկրաինացի զինվորը կրակ է բացել: Միջադեպի հետևանքով նրանցից մեկը վիրավորվել է:

 

Երիտասարդներին հաջողվել է փախչել անվտանգ հեռավորության վրա և գնալ հիվանդանոց: