Ստամբուլի նահանգապետարանը քաղաքի անվտանգության բոլոր վարչություններին գրություն է ուղարկել՝ նախազգուշացնելով մետրոյում ռումբի առկայության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պաբերականը: Նախազգուշացումներն արվել են մետրոյի Յենիքափը, Հաջըօսման, Օսմանբեյ և Թաքսիմ կայարանների համար:

 

 

Ստամբուլի անվտանգության գլխավոր վարչության բոլոր միավորումները հուլիսի 27-ի առավոտից փնտրում են նաև 5 մեքենա, որոնց վրա ռումբեր կան: Մեքենաների պաստառներն ամենուր բաժանվում են: Սակրավորները պատրաստ են չեզոքացնելու հնարավոր սպառնալիքը: