Քաղցկեղ կարող է զարգանալ ոչ միայն ԴՆԹ-ի վնասման պատճառով, այլև բջիջի ներսում սպիտակուցային ազդանշանային շղթաների աշխատանքում շատ հազվագյուտ խափանումների զարգացման դեպքում, որոնք դրան ստիպում են «ընդվզելու» և սկսելու բաժանում, պարզել են մոլեկուլային կենսաբանները, որոնք հոդված են հրապարակել Oncogene հանդեսում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

«Ինչպես ցույց տվեց մեր հետազոտությունը, միայն ԴՆԹ-ի ստուգումը բավական չէ մեզ քաղցկեղից վտանգազերծ պահելու համար»,- հայտարարել է Ջոն Լեդբուրին Լիդսի համալսարանից (Մեծ Բրիտանիա):

 

 

Լեդբուրին և նրա գործընկերները հայտնաբերել են կանանց մոտ ձվարանների քաղցկեղի զարգացման չափազանց անսովոր մեխանիզմ՝ փորձանոթում դիտարկելով քաղցկեղի տարբեր մանրէախմբերի աճը: Ինչպես բացատրում են գիտնականները, քաղցկեղի այս ձևի և ուռուցքների շատ այլ տեսակների գլխավոր տարբերիչ հատկանիշն այն է, որ նման բջիջներում սովորաբար վնասված է լինում FGFR2 գենը:

 

 

Այդ գենի վնասումը հանգեցնում է այն բանին, որ սպիտակուցների՝ դրանց կողմից կառավարվող շղթան՝ Akt անվամբ, անցնում է մշտապես «միացված» վիճակի, ինչը բջջին ստիպում է սկսելու բաժանումը և անցնելու քաղցկեղային ձևի: Ինչպես պարզել են հոդվածի հեղինակները, ինչ-որ նման բան կարող է տեղի ունենալ նաև առանց FGFR2-ի վնասման, երկու սպիտակուցների Plc-գամմա-1-ի և Grb2-ի սխալ հարաբերակցության հետևանքով, որոնցից առաջինն ակտիվացնում է Akt-ն, իսկ երկրորդը՝ ճնշում է աշխատանքը:

 

 

Եթե բջիջում Grb2-ի խտությունն ինչ-որ պատճառներով նվազում է մինչև կրիտիկական նշագիծ, Plc-գամմա-1-ը միանում է այն ռեցեպտորների հետ, որոնց աշխատանքի համար պատասխանատու է FGFR2-ը, և դրանց ստիպում է անցնելու աշխատանքի «քաղցկեղային» ռեժիմի: Նման քաղցկեղային բջիջներ հայտնաբերելով լիովին անվնաս համագենով՝ գիտնականները որոշել են ստուգել, թե կարելի է արդյոք արհեստականորեն ստեղծել դրանք օրգանիզմի ներսում՝ նվազեցնելով համապատասխան սպիտակուցի խտությունը:

 

 

Մկների վրա գիտափորձերը ցույց են տվել, որ դա իրոք տեղի է ունենում. ձվարանների բջիջներում Grb2-ի բաժնի նվազեցումը հանգեցրել է բազմաթիվ ուռուցքների եւ մետաստազների առաջացման: Գիտնականները փորձում են պարզել, թե այդ սպիտակուցները գործում են արդյոք քաղցկեղի երկու ձեւերի զարգաման գործում եւ այժմ աշխատում են սպիտակուցների նման «հավասարակշռախախտման» հայտնաբերման մեթոդների եւ դրա վերացման եղանակների ստեղծման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: