Ուկրաինայում 69-ամյա թոշակառու կնոջը կանչել են զորահավաքի: Կնոջը կանչել են Շևչենկովսկի շրջանի զինկոմիսարիատ` բուժզննում անցնելու համար: Այս մասին հաղորդվում է Twitter-ում` «Նովոռոսիայի իրադրությունը» խմբում:

 

 

Խմբում հրապարակված է փաստաթղթի լուսանկարը: Այնտեղ նշված է նաև թոշակառուի ծննդյան ամսաթիվը` 1946 թ.:

 

 

Փաստաթղթում նշվում է, որ չներկայանալու դեպքում` կինը կարող է պատժվել` համաձայն Ուկրաինայի քրեական օրենսգրքի: