Հինգ մուսուլման կին ծեծել են ափին հանգստացող ֆրանսուհուն: Միջադեպը տեղի է ունեցել Ռեյմսում:

 

Ականատեսները պնդում են, որ երիտասարդ կանանց մի խումբ մոտեցել է նրան և սկսել վիրավորել՝ անկեղծ լողազգեստի համար: Կինը, ըստ ականատեսների, կոպիտ ձևով է պատասխանել նրանց, ինչից հետո նրան սկսել են ծեծել:

 

Ծեծկռտուքին միջամտել են ականատեսները, որոնք փրկել են ֆրանսուհուն: Հարձակման համար պատասխանատու 16-ից 24 տարեկան մի խումբ կանայք ձերբակալվել են: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը պարզել է, որ հարձակվողներն ապրում էին քաղաքային շրջանում, որը հիմնականում բնակեցված է մուսուլմաններով, գրում է Independent-ը: