Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգայի» ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը սրունքի վնասվածք է ստացել: Այդ մասին նշել է ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը:

«Արթուր Սարկիսովը սրունքի թաթի վնասվածք է ստացել: Հուսով եմ, որ նրան կհաջողվի շուտափույթ ապաքինվել»,- մարզչի խոսքը մեջ է բերում ակումբի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Սակիսովը վնասվածքը ստացել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 4-րդ տուրում՝ «Վոլգայի» և «Սկա Էներգիայի» միջև հանդիպմանը: