Թուրքիայի Էրզրում նահանգի Թեքման գավառում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

Թուրք իրավապահ մարմիններն անմիջապես պատասխանել են քուրդ զինյալների կրակոցներին: PKK-ի մարտիկների դեմ իրականացված գործողությանը միացել են նաև ռազմական ուղղաթիռները: Կողմերի բախման հետևանքով 3 քուրդ զինյալ է զոհվել:

 

Թեքման և Քարայազը գավառներում հուլիսի 27-ի գիշերն իրականացվել է նաև հակաահաբեկչական գործողություն, որի ժամանակ 12 մարդ ձերբակալվել է ահաբեկչական խմբավորումներին հարելու կասկածանքներով: