Երևանի «Միկան» միավորվել է ռուսական «Կվազար» ակումբի հետ և հանդես կգա Հայաստանի բարձրագույն առաջնությունում:

Թիմի վերանվանվել է «Միկա-Կվազար»: Այս մասին ռուսական ակումբի «Вконтакте»-ի պաշտոնական էջում հայտարարել է թիմի նախագահ Արտյոմ Խաչատուրյանը, ով հավելել է, որ այս մրցաշրջանում ակումբի առջև լուրջ խնդիրներ չեն դրվի, սակայն հաջորդ մրցաշրջանում թիմը պետք է դուրս գա եվրագավաթների խաղարկություն:

Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոս 1-ին: «Միկա-Կվազարը» կխաղա «Բանանցի» դեմ: