Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մուհամադ Խադա Քարմին հուլիսի 28-ին հայտարարել է, որ երկիրը միջազգային պատժամիջոցների վերացման լույսով պատրաստ է վերսկսելու ուղիղ ավիահաղորդակցությունն ԱՄՆ-ի հետ:

 

 

«Իրանի ավիացիոն հավաքակազմը հանդերձված է անդրատլանտյան ինքնաթիռներով, որոնք կարող են թռիչքներ իրականացնել ԱՄՆ առանց լրալցավորման համար կանգառի»,- մեջբերում է Խադա Քարմիի խոսքն Իանի Press TV հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

Նրա խոսքով՝ ուղիղ թռիչքների վերսկսման համար անհրաժեշտ է ստանալ «դիվանագիտական թույլտվություններ» համանման մարմիններից՝ ճշտելով, թե երբ կտրվեն այդ թույլտվությունները: «Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը ձեռամուխ կլինի» թռիչքների վերսկսման «գործընթացի մնացած անհրաժեշտ ընթացակարգերի կատարմանը»:

 

 

Խադա Քարմին հավելել է, որ պատժամիջոցների վերացման լույսով աշխարհի որոշ ավիաարտադրողներ տարբեր երկրներից արդեն Իրանին առաջարկել են համագործակցություն հաստատել:

 

 

«Այդ առաջարկությունները, որոնք ներառում են Իրանին վաճառել ինչպես ինքնաթիռներ, այնպես էլ սարքավորումներ օդանավակայանների համար, ուղարկվել են համապատասխան մարմիններ և արդեն ուսումնասիրվում են»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: