Ահաբեկչական հարձակման հետևանքով Բահրենյում հուլիսի 28-ին երկու ոստիկան զոհվել, ևս ութը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը:

 

 

Պայթյունը որոտացել է շիական Սիթրա շրջանում, որտեղ անհայտ անձինք հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա: Շրջանը գտնվում է մայրաքաղաք Մանամայի հարավում:

 

 

Դեռ որևէ ահաբեկչական կազմակերպություն իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: