armnoc.am  Թբիլիսիում անցկացվող Եվրոպայի օլիմպիական պատանեկան փառատոնի մեկնարկային փուլերում Հայաստանի պատվիրակները ցույց են տվել միջին արդյունքներ:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մեդալների համար պայքարում անհաջողության մատնվեցին թենիսիստները, լողորդները' տարբեր լողաոճերում և մրցատարծություններում, 100 մ արագավազքում և 200 մ խոչընդոտավազքում հեռացատկում' աթլետները, անհատական հեծանվավազքի եռյակը, 50 կգ և 55 կգ քաշային կարգերում հանդես եկած ձյուդոիստները:

Առավելապես հաջող հանդես եկան Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի սաներ Արթուր Ավետիսյանը և Մհեր Տուդոյանը: Արթուրն օղակների վրա վարժությունում 77 մասնակիցների պայքարում վաստակեց 14,250 միավոր և լավագույն արդյունքով մտավ եզրափակիչ: Նման կերպ ելույթ ունեցավ նաև մեր երկրորդ պատվիրակը' Մհեր Տուդոյանը (նժույգ թափեր): 78 մարզիկ էր հայտավորված լավագյուն ությակ մտնելու և եզրափակիչում խաղարկվող մրցանակներին տիրելու համար: Մհերը նույնպես հրաշալի կատարումով հանդես եկավ, վաստակեց 13,750 միավոր և կիսեց 6- 7 րդ տեղերը: