ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում սոճու ընկնելու հետևանքով ութ երեխա է տուժել: Հսկայական ծառն ընկել է Kidspace մանկական թանգարանի կողքին, որտեղ ամռան ամիսներին գործում է ամառային ճամբարը: Այս մասին տեղեկացնում է LifeNews-ը:

 

 

Ինչպես հաղորդում է AP գործակալությունը' վկայակոչելով հրշեջ ծառայության աշխատակիցներին, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 17.00-ին: Հենց այդ պահին երեխաները լքում էին ճամբարը: Դեպքի վայրում եղել է 33 դպրոցական:

 

 

Միջադեպի հետևանքով երկու երեխա լուրջ վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: