Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր գործակալի' Ժորժե Մենդեշի հարսանիքին կլինի խաչեղբայրը, տեղեկացնում է Jornal de Notícias-ը:

Մենդեշի և Սանդրա Բարբոսայի հարսանեկան արարողությունը տեղի կունենա Պորտուում, օգոստոսի 2-ին, իսկ բանկետը և հանդիսությունը տեղի կունենա Սերալվեշում:

Միջոցառմանը ներկա կլինի ավելի քան 300 հյուր, այդ թվում նաև՝ Պեպեն և Ֆաբիո Կոենտրաուն: