Ուժայինները գնդակոծում են Գորլովկան ծանր հրետանուց, այդ թվում ավելի քան 100 մմ տրամաչափի, ինչը, համաձայն Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների, պետք է հետ քաշվի շփման գծից: Նման եզրակացության են եկել այն հիվանդանոցի բժիշկները, որտեղ տեղափոխել են վիրավորներին, հաղորդում է dnr-news.com-ը:

 

 

«Գնդակոծություններն իրականացվում են ամեն ինչից' հրետանուց, ականանետից: Երեկ, ըստ երևույթին, եղել է «Պիոն»-ը (203 մմ տրամաչափի ինքնագնաց)», - ասել է բժիշկը:

 

 

Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան ուժայինները գնդակոծել են Գորլովկայի բնակելի տարածքները: Գնդակոծությունների հետևանքով զոհվել է է երկու տեղացի բնակիչ, ևս վեցը' վիրավորվել, այդ թվում, 7-ամյա մի տղա: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոշվում է նրան Դոնի Ռոստովի հիվանդանոց տեղափոխելու հարցը:

 

 

Բժշկի խոսքով' Գորլովկայի պաշարումից ի վեր, մեկ տարվա ընթացքում արդեն զոհվել է մոտ 300 մարդ, այդ թվում, 16 երեխա: