«Բանանց» ֆուտբոլային ակումբը և թիմի դարպասապահ Պապին Թևոսյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են միմյանց հետ կնքած պայմանագիրը: Պապին Թևոսյանը 2013-ի օգոստոսից հանդիսանում էր «Բանանցի» ֆուտբոլիստ: Բարձրագույն խմբում նա «Բանանցի» կազմում մեկ հանդիպում է անցկացրել:

«Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Պապին Թևոսյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում: Այս մասին տեղեկացնում է «Բանանցի» մամուլի ծառայությունը: