Բրիտանական լրատվամիջոցներն ակնկալում են «Տիտանների հռետորական ճակատամարտը»՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, որը տեղի կունենա սեպտեմբերին: Համաշխարհային մեծագույն առաջնորդների հանդիպումը կանցկացվի Գլխավոր Ասամբլեայում, որը նվիրված է կազմակերպության գոյության 70-ամյակին, հաղորդում է The Guardian պարբերականը:

 

Լրագրողները պնդում են, որ վերջին տասնամյակում առաջին անգամ Վեհաժողովին կմասնակցի ՌԴ նախագահը: Իրենց կարծիքով՝ այդ փաստը նոր իմաստ կհաղորդի հանդիպմանը:

 

Պարբերականը Վլադիմիր Պուտինին «մեծ դիվանագետ է» անվանում, և կարծում է, որ նրա մասնակցությունը «Տիտանների ճակատամարտը» կդարձնի վերջին ժամանակների ամենավառ քաղաքական իրադարձություններից մեկը:

 

Բարաք Օբամային էլ դժվար կլինի ելույթ ունենալ այդպիսի ուժեղ քաղաքական գործչի առջև, կարծում են լրագրողները: Ենթադրվում է նաև, որ Միացյալ Նահանգները, վախենալով Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունից, կարող է զիջումների գնալ Իրանի հետ: