Հայաստանի ազգային հավաքականի և Մախաչկալայի «Անժիի» ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանն ապաքինվել է մեջքի վնասվածքից:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, Մկրտչյանը միացել է ընդհանուր խմբին և սկսել է մարզումներն առանց սահմանափակումների:

Նշենք, որ թիմը նախապատրաստվում է ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը: