Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակվել են Թուրքիայի հարավային Շըրնաք նահանգի Դաղքոնաք գավառի ոստիկանական բաժանմունքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հարձակման հետևանքով երկու զինվոր է վ իրավորվել:

 

Իրավապահ մարմիններն անմիջապես պատասխանել են քուրդ զինյալների արձակած կրակոցներին, տարածաշրջանում լայնածավալ գործողություններ են սկսել ահաբեկիչներին հայտնաբերելու նպատակով:

 

Շըրնակում հուլիսի 30-ին ևս PKK-ի զինյալները հարձակում էին գործել, որի հետևանքով զոհվել էր 3 զինծառայող, այդ թվում՝ մեկ սպա: