Մեսսին ինձ համար միշտ եղել է ունիկալ: Այս մասին ասել է կատալոնյան «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան' անդրադառնալով իր թիմակից Լիոնել Մեսսիին:

Ֆուտբոլիստը գովեստի խոսքեր է հղել արգենտինացու հասցեին և մասնավորապես նշել.

«Մեսսին ինձ համար միշտ եղել է ունիկալ: Միասին տարբեր իրավիճակներ ենք ապրել դաշտում և հիանալի գիտենք միմյանց: Ուրախ եմ, որ նրա հետ այդքան պահեր եմ ունեցել: Ինձ համար Մեսսիի հետ միևնույն թիմում խաղալը պատիվ է: Հուսով եմ նրա հետ դեռ երկար կխաղամ»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը: